Ակրիլային հիմքով ջրիկացվող լաքը նախատեսված է բնափայտ, աղյուս, բետոն և այլ նյութեր արտաքին ազդեցություններից պահպանելու և հարդարելու, դեկորատիվ էֆֆեկտ հաղորդելու համար: Նախատեսված է նաև ջրային հիմքով ներկերի երեսպատման համար:
Ապահովում է երկարատև պաշտպանություն փտումից, կապտելուց*, բորբոսից, սնկից, փայտի միջատներից: Ձևավորում է դիմակայուն կիսափայլուն ծածկույթ, որն ունի ջրակայուն հատկություններ: Զգալիորեն ավելացնում է բնափայտի պիտանելիության ժամկետը: Չօգտագործել խոնավ բնափայտը մշակելու ժամանակ: Թանկարժեք ծառատեսակների երանգներ ստանալու համար ներկում են հատուկ ներկամածիկներով: Պահպանում է և ընդգծում բնափայտի կառուցվածքը: Հարմար է ձեռքով և մեքենայի օգնությամբ ներկելու համար:
1.Օգտագործելուց առաջ լաքը մանրակրկիտ խառնել: 2. Անհրաժեշտության դեպքում լաքը խառնել ջրով (ոչ ավել քան 10% չափաբաժնով): 3. Չխառնել այլ բաղադրությունների հետ (լուծիչներ և այլն): 4. Մաքրել մշակվող մակերեսը կեղտից, փոշուց, ավազից և այլ մեխանիկական աղտոտումից: 5. Մշակվող մակերեսի որակը բարձրացնելու համար լաքը քսելուց առաջ մակերեսը ենթաներկել նախաներկով կամ նախաներկ-լաքով (1լ. ջուր և 1լ. լաք): Քսել վրձինով, գլանակով չոր և մաքուր մակերեսի վրա 1-2 շերտով 45-60 րոպե ընդմիջումով +10C ոչ ցածր ջերմաստիճանում: 7. Մակերեսի անհրաժեշտ գույնի հավասար գունավորում ստանալու համար խորհուրդ է տրվում գուներանգ-լուծույթը քսել միայն մեկ շերտով: Հետագա ծածկույթները պետք է լինեն անգույն: Բնափայտի վրա լուծույթը քսելիս հարկ է հաշվի առնել այն, որ ստացված երանգը կապված է ծառի տեսակից, ամրությունից և փայտի սկզբնական գույնից, ինչպես նաև ներկած շերտերի քանակից: 9. Գուներանգ-լաքը քսելու ժամանակ երանգը ստուգելու համար անհրաժեշտ է իրականացնել ստուգիչ ներկում: 10. Վերջնական երանգը ձևավորվում է միայն լրիվ չորանալուց հետո:
Լաքի սպառումը մեկ շերտով (մոտավոր) 70-100գ/մ2 , ինչը մեծապես կախված է մակերեսի կամ բնափայտի տեսակից: Պարունակությունը՝ ջուր, ակրիլային լատեքս և հատուկ հավելումներ:
1.Խարնուրդը պահպանել ամուր փակված տարայի մեջ, չոր տարածքում +5C ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ջեռուցման սարքերի ազդեցությունից: 2. Պահպանում է 5 սառեցման փուլ: Ուշադրություն. Ձմռան ամիսների փողոցային առևտրի պայմանների համար չէ: 3. Սառած վիճակից հալեցնելուց և մանրակրկիտ խառնելուց հետո ամբողջովին պահպանում է իր հատկությունները: 4. Պիտանելիության ժամկետը արտադրողի տարայի մեջ՝ արտադրության օրվանից 12 ամիս:
Ուշադրություն. Չօգտագործել սննդամթերքի և խմելու ջրի հետ առնչվող մակերեսների վրա: Աշխատանքները կատարելիս օգտագործել ձեռքերի անհատական պահպանման միջոցներ: Աչքերի և մաշկի հետ շփման դեպքում լվանալ ջրով: Տարան և չօգտագործած մնացորդները չորանալուց հետո վերամշակվում են որպես կենցաղային թափոններ: