Ակրիլային նախաներկ (հատիկավոր), նախատեսված խիտ, հարթ և քիչ ներծծվող հիմքերի համար, նպաստում է հետագա շերտերի շաղկապմանը: Հնարավոր է դարձնում հարթ բետոնային սալիկների սվաղումը առանց ամրացնող ցանցերի օգտագործման: Նախատեսված է մոնոլիտ բետոնի, բետոնային բլոկների, բետոնային առաստաղների, յուղաներկված մակերեսների նախնական մշակման համար մինչև գիպսային, գիպսա-կավճային, ցեմենտային և այլ սվաղների ծեփմանը: Իր շաղկապման հատկությունով օգտագործելի էնոր կերամիկական սալիկը հնի վրա տեղադրելու, ինչպես նաև հին սալիկների երեսպատումը գիպսային սվաղով ծեփելուց առաջ:
Մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր կեղտից և հին ծածկույթներից: Չի թույլատրվում օգտագործել սառած հիմքին:
Օգտագործելուց առաջ լավ խառնել: Քսել բարակ շերտով վրձնի կամ գլանակի օգնությամբ: Աշխատանքները կատարել օդափոխվող տարածքում և ռետինե ձեռնոցներով:
Սենյակային ջերմաստիճանի և օդի միջին խոնավության դեպքում չորանում է 2-4 ժամվա ընթացքում: Լրիվ չորացումը 24 ժամից ոչ պակաս: Խորհուրդ չի տրվում օգտագործել բարձր խոնավության և +5°С-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Ջերմաստիճանի ցածրացման և խոնավության բարձրացման դեպքում չորացման ժամանակը ավելանում է: Հաջորդ շերտերը քսել միայն լրիվ չորացումից հետո:
Մոտավորապես 250-500 գ/մ2(պայմանավորված մակերևույթի տեսակից ու առանձնահատկությունից):
Պահել ամուր փակ տարայում +5°С-ից +30°С ջերմաստիճանում:
Պահպանման ժամկետը` 12 ամիս արտադրման օրվանից: