Ծածկողականություն` (մեկ շերտով, հարթ մակերևույթին)
10լ. - 100 մ2
Նշանակությունը`
Ինտերիերային բարձրորակ ներկ, ակրիլային հիմքով, անփայլ, բնակելի և աշխատանքային չոր շինությունների, պատերի և առաստաղի համար (սվաղ, բետոն, գիպսե ստվարաթուղթ, ապակաթելք, ներկվող պաստառ և այլն): Օժտված է մակերեսի ծածկողականության բարձր ցուցանիշով (1լ,-10m2) :
Օգտագործման մակերևույթը`
Հիմքը պետք է լինի ամուր, մաքուր, չոր և պիտանի մշակման: Ոչ ամուր և հին սոսնձված մակերևույթները մանրամասն մաքրել, սաստիկ ներծծվող կամ կավճային մակերևույթները մշակել խորը ներթափանցող «ՄԻՔՍ ՓԵԻՆԹՍ» ֆիրմայի ակրիլատ (Acrylat) նախաներկով:
Ներկապատման տեխնոլոգիա`
Ներկապատման համար օգտագործել վրձին, ներկագլանակ կամ ներկափոշեցիր: Ներկվող մակերևույթի համար խորհուրդ է տրվում ներկին խառնել ջուր` ոչ ավել քան 5% - 10% հարաբերությամբ: Աշխատանքը կատարել +5°С-ից ոչ ցածր պայմաններում: Աշխատանքն ավարտելուց հետո աշխատանքային գործիքները լվանալ ջրով: Օդի ջերմաստիճանի +20°С և 64% հարաբերական խոնավության պայմաններում հաջորդ շերտը կարելի է ներկել արդեն 4-6 ժամ անց: Պահել ամուր փակված տարայում, ցրտից պահպանված վայրում: