Անփայլ, դիսպերսիոն ներկ, ներքին հարդարման աշխատանքների համար: Նախատեսված է շինության ներքին պատերի և առաստաղի` առավել հաճախ օգտագործվող հիմքի հարդարման աշխատանքների համար (սվաղ, բետոն,գիպսե ստվարաթուղթ, ապակաթելք, ներկվող պաստառ և այլն)
Ծածկողականություն` (մեկ շերտով, հարթ մակերևույթին)
15լ. - 150 մ2
Նշանակությունը`
Մթնոլորտակայուն լուսադիմացկուն ներկ` ներքին և արտաքին աշխատանքների համար: Էլաստիկ է, չի խոչընդոտում օդափոխանակությանը: Օգտագործվում է սվաղի, բետոնի, աղյուսաշարվածքի, բետոնասալի, այլ արտաքին աշխատանքների համար: Օժտված է նախնական գույնի երկարաժամկետ պահպանման կայունությամբ: Շատ հարմար է նաև հաճախակի ինտենսիվ լվացման կարիք ունեցող, շահագործման բարձր ցուցանիշով օժտված մակերեսների ներկման համար (օր. միջանցք, խոհանոց, լոգասենյակ և այլն): Էկոլոգիապես մաքուր է և անվտանգ ներքին հարդարման աշխատանքների համար:
Օգտագործման մակերևույթը`
Հիմքը պետք է լինի ամուր, մաքուր, չոր և պիտանի մշակման: Ոչ ամուր և հին սոսնձված մակերևույթները մանրամասն մաքրել, սաստիկ ներծծվող կամ կավճային մակերևույթները մշակել խորը ներթափանցող «ՄԻՔՍ ՓԵԻՆԹՍ» ֆիրմայի ակրիլատ նախաներկով:
Ներկապատման տեխնոլոգիա`
Ներկապատման համար օգտագործել վրձին, ներկագլանակ կամ ներկափոշեցիր: Ներկվող մակերևույթի համար խորհուրդ է տրվում ներկին խառնել ջուր` ոչ ավել քան 5% - 10% հարաբերությամբ: Աշխատանքը կատարել +5°С-ից ոչ ցածր պայմաններում: Խուսափել աևի ճառագայթների ուղիղ ազդեցության ժամանակ աշխատանքների կատարումից: Աշխատանքն ավարտելուց հետո աշխատանքային գործիքները լվանալ ջրով: Օդի ջերմաստիճանի +20°С և 64% հարաբերական խոնավության պայմաններում հաջորդ շերտը կարելի է ներկել արդեն 4-6 ժամ անց: Պահել ամուր փակված տարայում, ցրտից պահպանված վայրում: