Ծածկողականություն` (մեկ շերտով, հարթ մակերևույթին)
10լ. - 80 մ2
Նշանակությունը`
Անփայլ, մթնոլորտակայուն ճակատային և լվանալու բարձր հատկությամբ օժտված բարձրակարգ լատեքսային ներկ, սպիտակ, լուսակայուն, գերազանց հարակցվող և բարձր ծածկողականությամբ: Նախատեսված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներկման համար: Էլաստիկ է, չի խոչընդոտում օդափոխանակությանը: Օգտագործվում է սվաղի, բետոնի, աղյուսաշարվածքի, բետոնասալի « այլ արտաքին և ներքին աշխատանքների համար: Առանձնակի հարմար է մուգ և վառ գույներ ստանալու, իդեալական է ապակեթելքի ներկման համար, խորհուրդ է տրվում ծանրաբեռնված շահագործվող պատերի ներկման համար:
Օգտագործման մակերևույթը`
Հիմքը պետք է լինի ամուր, մաքուր, չոր և պիտանի մշակման: Ոչ ամուր և հին սոսնձված մակերևույթները մանրամասն մաքրել, սաստիկ ներծծվող կամ կավճային մակերևույթները մշակել խորը ներթափանցող «ՄԻՔՍ ՓԵԻՆԹՍ» ֆիրմայի ակրիլատ նախաներկով:
Ներկապատման տեխնոլոգիա`
Ներկապատման համար օգտագործել վրձին, ներկագլանակ կամ ներկափոշեցիր: Ներկվող մակերևույթի համար խորհուրդ է տրվում ներկին խառնել ջուր` ոչ ավել քան 5% - 10% հարաբերությամբ: Աշխատանքը կատարել +5°С-ից ոչ ցածր պայմաններում: Աշխատանքն ավարտելուց հետո աշխատանքային գործիքները լվանալ ջրով: Պահել ամուր փակված տարայում, ցրտից պահպանված վայրում:
Գունավորումը`
Ցանկալի է գունավորել «Penotex» ունիվերսալ գունանյութով, կամ համակարգչային գունավորման եղանակով, մասնագիտացված խանութ սրահում: