- Սպիտակ
- Հանքային
- Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
ԲաղադրությունԳիպս, ցելյուլոզային հավելանյութեր:
ՆշանակությունԾեփամածիկը նախատեսված է չոր միջավայրում ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, չդեֆորմացվող` քարե, գիպսային, բետոնային, կրային և այլ մակերեսները հարթեցնելու, խոշոր ճաքերը և անցքերը լցնելու համար:
Մակերեսի նախապատրաստում- Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
- Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
- Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները: Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի ակրիլային կոնցենտրատով:
- 4 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:
Շաղախի պատրաստում
- Մաքուր տարայի մեջ լցնել12,9-13,2լ ջուր՝ 30կգ չոր շաղախի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդի ստանալը:
- Պատրաստի շաղախը 5 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործում- Համասեռ խառնուրդը մակերեսին քսել մետաղյա չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
- Հարթ մակերես ստանալու համար չորանալուց հետո կատարել մակերեսի հղկում:
- Խորհուրդ է տրվում աշխատանքներն իրականացնել +10°C -ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
- Շաղախի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը:
Քսվող մակերեսի ջերմաստիճան | +10°C-ից +30°C |
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար | 430-440 մլ |
Ջրի քանակ 30կգ չոր շաղախի համար | 12,9-13,2լ |
Շերտի հաստություն | 0,2մմ - 5մմ |
Թաց շաղախի օգտագործման ժամկետ | մինչև 30 րոպե |
Քսված շերտի կծկում | ոչ ավել քան 0.8մմ/մ |
Շերտի 1մմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի հարթության աստիճանից և քսվող շերտի հաստությունից: | 0.8կգ -1կգ/1մ² |
30կգ/24 - 30մ² |
ՓաթեթավորումԹղթե և պոլիպրոպիլենային պարկեր` 30 կգ զտաքաշով:
ՊահպանումՊահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:
Անվտանգության կանոններ- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի: