- Սպիտակ կամ մոխրագույն
- Լավ տարհոսում
- Բարձր հարակցում հանքային հիմնատակերի նկատմամբ
- Էկոլոգիապես անվտանգ
ԲաղադրությունՔվարցային ավազ, պորտլանդ ցեմենտ, ցելյուլոզային հավելումներ, պոլիմերային հավելանյութեր:
ՆշանակությունՆախատեսված է հորիզոնական բետոնային և ցեմենտավազային հիմնատակերի հարթեցման համար, որին հետևելու են կերամիկական սալիկների, լինոլեումի, կավրոլիտի, պոլիվինիլ քլորիդային ծածկերի, լամինատի և այլ նյութերի փակցման աշխատանքները: Օգտագործվում է հարթեցվող շերտերի պատրաստման համար, մեխանիկական ցածր ծանրաբեռնվածությամբ այնպիսի շինությունների հետ, որոնք չեն ենթարակվում մշտական ջրի ազդեցությանը (բնակելի, կենցաղային, ադմինիստրատիվ, հասարակական, ինչպես նաև արդյունաբերական շինարարություն):
Մակերեսի նախապատրաստում- Հիմնատակը պետք է լինի ամուր, չոր, մաքուր, զերծ զանազան աղտերից և նյութերից, որոնք իջեցնում են հարակցումը հիմնատակի և հարթեցնող շերտի միջև (յուղեր, քսայուղեր, բիտումային քսուքներ, սոսինձ, ներկերի և լաքերի մնացորդներ):
- Հիմնատակի թույլ մասերն անհրաժեշտ է մեխանիկական ճանապարհով հեռացնել, իսկ ընդհանուր մակերեսը մանրակրկիտ մաքրել և փոշեզրկել:
- Մակերեսին եղած անցքերը, ճաքերը, անհարթություններն անհրաժեշտ է լցնել բարձր ամրության շաղախով և հարթեցնել:
- Նախապատրաստած հիմնատակը 24 ժամ անց անհրաժեշտ է մշակել ակրիլային կոնցենտրատով և լիովին չորացնել: Խորհուրդ է տրվում օգտագործել «ՇԵՆ» ֆիրմայի ակրիլային կոնցենտրատը: Ակրիլային կոնցենտրատը բարձրացնում է հարթեցվող զանգվածի հոսունությունը, կանխարգելում նրա չափից ավելի չորացումը և փոքրացնում է մակերես ելնող օդի քանակը:
- Խիստ ներծծող հիմնատակերն անհրաժեշտ է կրկնակի մշակել ակրիլային կոնցենտրատով:
Շաղախի պատրաստում
- Մաքուր տարայի մեջ լցնել 4,2-5լ ջուր (+15օС-ից +20օС ) 25կգ չոր շախաղի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել (400-800 պտույտ) մինչև համասեռ խառնուրդ ստանալը: Կարելի է խառնել նաև նման աշխատանքների համար նախատեսված կցիչով հավելված գայլիկոնով:
- Պատրաստի շաղախը 4-5 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործում- Խառնուրդը լցնել հիմնատակին և հարթեցնելու համար նախատեսված գործիքով համաչափ տարածել ողջ մակերեսին:
- Աշխատանքները կատարել +15օС-ից +30օС ջերմաստիճանային չոր պայմաններում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճան | +10°C-ից +30°C |
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար | 168-200մլ |
Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար | 4,2-5լ |
Շերտի հաստություն | 3մմ և ավել |
Թաց շաղախի օգտագործման ժամկետ | մինչև 15 րոպե |
Շերտի 1մմ հարթության դեպքում չոր շաղախի ծախս | 1.6կգ/1մ² |
25կգ / 15մ² |
ՓաթեթավորումԹղթե և պոլիպրոպիլենային պարկեր՝ 25կգ զտաքաշով:
ՊահպանումՊահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:
Անվտանգության կանոններ- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի: